News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար-Վազաշեն հատվածում, որտեղ ճանապարհը վտանգավոր է դարձել եւ գրեթե չի օգտագործվում այն բանից հետո, երբ 2013թ. հոկտեմբերի 22-ին ադրբեջանական կողմը կրակեց այդ հատվածով ընթացող ավտոմեքենայի վրա, նոր շրջանցիկ ճանապարհի կառուցումը չի ավարտվել, թեեւ այն պետք է ավարտվեր մինչեւ անցած տարվա հոկտեմբերի 30-ը:

Տավուշի մարզպետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ այս տարի աշխատանքները դեռ չեն վերսկսվել, քանի որ եղանակային պայմաններն անբարենպաստ են:

Նշենք, որ շինարարությունն ի սկզբանե իրականացնում էր «Իջեւան-ճանշին» ընկերությունը, որը խոստացել էր մինչեւ հունիսի 30-ն աշխատանքներն ավարտվել: Հուլիսին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, տեղում ծանոթանալով աշխատանքներին, համոզվել էր, որ դրանք անավարտ են եւ հանձնարարել ընկերությանն ամենաուշը օգոստոսի 30-ին ավարտել այն: Ընկերությունը նորից պայմանը չկատարեց եւ արդեն սեպտեմբերին պետությունը պայմանագիրը խզեց «Իջեւան-ճանշին»-ի հետ: Այնուհետեւ շինարարությունը վստահվեց «Խաչհար» ՍՊԸ-ին, որն էլ իր հերթին խոստացել էր ճանապարհի կառուցումն ավարտել դեռեւս անցած տարվա հոկտեմբերին:

Հիշեցնենք, որ ճանապարհի ամբողջ երկարությունը 3 կիլոմետր 180 մետր է։ Երկու ամենավտանգավոր հատվածներում կառուցվում է նաեւ հենապատ՝ կրակոցներից պաշտպանվելու համար։ Մի հատվածում այն ունի 75 մետր երկարություն, 3 մետր բարձրություն, իսկ առավել վտանգավոր հատվածում, 250 մետր երկարություն եւ  5 մետր բարձրություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ