News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պակիստանի մայրաքաղաքի դատարանը ապրիլի 2-ին երկրի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին ձերբակալելու օրդեր էր տվել, որը գրավի դիմաց ազատ արձակելու հնարավորություն չի նախատեսում։ Այս մասին գրում է «Դոոն» պարբերականի էլեկտրոնային տարբերակը։

Ավելի վաղ դատարանը համանման օրդեր էր տվել, սակայն գրավի հնարավորությամբ, ինչի շնորհիվ նախկին նախագահին հաջողվել էր խուսափել կալանավորումից։ Դատավորները նման որոշում են կայացրել այն բանից հետո, եր Մուշարաֆը չէր ներկայացել 2007թ. հոգեւորական  Աբդուլլահ Ռաշիդի սպանության գործով դատական լսումներին։

Նախկին նախագահին նաեւ մեղադրում են 2007թ. անկարգությունների ժամանակ երկրում արտակարգ իրավիճակ մտցնելու եւ սահմանադրության կասեցման համար, ինչը, ըստ մեղադրական կողմի, պետական դավաճանություն է։ Եթե Մուշարաֆի մեղքը ապացուցվի, նրան սպառնում է մահապատիժ կամ ցմահ բանտարկություն։ Նրա փաստաբանները պահանջում են գործը հանձնել զինվորական արդարադատությանը։

Նախկին նախագահը հայտարարել է, որ ինքն անմեղ է, գրում է ՏԱՍՍ-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ