News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Այս տարի Հայաստանում տեղի կունենա «Երգում ենք Կոմիտաս» մեծ փառատոնը: Միջոցառման ծրագիրը հավանության է արժանացել կառավարության այսօրվա՝ ապրիլի 2-ի իր նիստում:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ մեծ երգահանին նվիրված արվեստի տոնին կհրավիրվեն համույթներ ու կատարողներ Հայաստանից, ԼՂՀ-ից ու սփյուռքից: Համերգները կկայանան համերգային դահլիճներում եւ Երեւանի բաց հրապարակներում: Ծրագիր է նախատեսվում նաեւ Էջմիածնում:

«Փառատոնը կօգնի մեր երկրի ու ժողովրդի ազգային հարստություն համարվող մեծ երգահանի արվեստի քարոզմանն ու  տարածմանը»,-ասել է նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ