News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ինձ շատ դուր եկավ, թե ինչպես էր Հայաստանի հավաքականը խաղում առաջին խաղակեսում: Ես հասկանում էի, թե ինչ էր ցանկանում Շալանդը և չէի հասկանում ալբանացիների ուզածը:Այդ մասին NEWS.am թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում ասաց Ալբանիա – Հայաստան (2:1) Եվրո-2016-ի ընտրական խաղը մեկնաբանած Իլյա Կազակովը: «ВГТРК»-ի մեկնաբանն ու Ռուսաստանի հավաքականի մամլո խոսնակն ամփոփեց Հայաստանի հավաքականի հերթական անհաջող խաղն այս ընտրական փուլում:

Ի՞նչ կասեք Ալբանիա - Հայաստան խաղի մասին: Ո՞րն էր Հայաստանի հավաքականի պարտության պատճառը:

Ինձ թվաց, որ թիմում «դիզբալանս» է: Հիշում եմ՝ Գուս Հիդինկը ասում էր, որ ամենակարևորը թիմին ընդհանուր մակարդակի բերելն է: Շատ վատ է, երբ թիմում կան մի քանի բարձրակարգ խաղացողներ, իսկ մյուսները բավական թույլ են: Ընդհանուր մակարդակն ավելի կարևոր է, քան մի քանի աստղեր ունենալը: Այս պահին Հայաստանում կա երկու բարձրակարգ ֆուտբոլիստ՝ Մխիթարյանն ու Մովսիսյանը: Ալբանիացիների մարզիչը հիանալի հասկացավ, որ Հայաստանի աջ եզրը չի հասցնում և ամբողջ ուժը կենտրոնացրեց հենց այնտեղ: Բացի այդ, ճնշումը ուժեղացրին երկու եզրերում էլ, և Հայաստանի պաշտպանության գիծը պարզապես պատռվեց: Հայաստանի հավաքականի պաշտպանների մակարդակն այնքան էլ բարձր չէ՝ անգամ եթե համեմատենք ալբանացիների հետ, իսկ դաշտի տերերն ինձ շատ դուր եկան:

Յուրա Մովսիսյանի խաղը դո՞ւր եկավ Ձեզ:

Այն, որ Յուրան դարձավ գոլի հեղինակ կամ ինքնագոլ եղավ հենց նրա հարձակումից հետո, արդեն իսկ նշանակում է, որ նա մի բան արել է: Ինձ նրա խաղն այնքան էլ դուր չեկավ: Դա նրա խաղը չէր, բայց հավաքականի առաջատար ֆուտբոլիստներից ոչ ոք էլ չուներ խաղային լավ պրակտիկա:

Խաղից հետո Բեռնար Շալանդին մեղադրում էին փոփոխություններն ուշացնելու ու դրանք չկռահելու մեջ: Ակնհայտ էր, որ Մովսիսյանի ու Մանուչարյանի խաղը չէր ստացվում: Գուցե արժե՞ր նրանց ավելի շուտ փոխարինել:

Մովսիսյանին կարելի է քննադատել, բայց ինձ ավելի քիչ դուր եկավ Մխիթարյանի խաղը: Նրա կարգն ավելի բարձր է, քան Մովսիսյանինը: Առաջին խաղակեսում նա կատարեց լավ անցում, որը բերեց գոլի, իսկ հետո ևս մեկ լավ պահ ունեցավ և վերջ: Երկրորդ խաղակեսում նա սկսեց գնդակը հաճախ կորցնել եւ իրենց բավական առաջ թողնել: Ինձ թվում է՝ նա տաքարյուն է և չէր կարողանում հանգստանալ և վստահություն ձեռք բերել: Ինչ վերաբերում է փոփոխություններին, ինձ դժվար է պատասխանել այդ հարցին: Ես պարզապես չհասկացա, թե ինչու աջ պաշտպան դուրս չբերեցին խաղադաշտ, այլ ֆուտբոլիստներից մեկին իջեցրին աջ եզր:

Սիրու՞մ եք ֆուտբոլ , այդ դեպքում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ MasterCard UEFA Champions League քարտը հենց Ձեզ համար է. Ֆուտբոլային թեմայով ձևավորված MasterCard UEFA Champions League  քարտի առկայությունը Ձեր դրամապանակում պարզապես անհրաժեշտություն է, քանի որ այն նախատեսված է իսկական ֆուտբոլասերների համար` հնարավորություն ընձեռելով ոչ միայն տնօրինել Ձեր ֆինանսական միջոցները, այլ նաև ստանալ պարգևատրուներ UEFA Chempiones League լոգոտիպը կրող տարատեսակ հուշանվերներ UEFA ի պաշտոնական էջից:
Մանրամասներին ծանոթացեք այստեղ:

Ինչպե՞ս էր պետք խաղալ Ալբանիայի պես թիմի դեմ:

Ինձ շատ դուր եկավ, թե ինչպես էր Հայաստանը խաղում առաջին կեսում: Ես հասկանում էի, թե ինչ էր ցանկանում Շալանդը և չէի հասկանում ալբանացիների ուզածը: Երկրորդ խաղակեսում հայերը սկսեցին ավելի խորը «նստել» սեփական տուգանային հրապարակի մոտ, ինչի պատճառով էլ ալբանացիներն առանց որևէ խնդրի դուրս էին գալիս կենտրոնական գոտուց:

Գուցե և հայ ֆուտբոլիստների ուժերը չբավականացրին: Ալբանիայի հավաքականի մարզիչը բավականին խելացի քայլ է արել: Նա իր ֆուտբոլիստներին բավական մատչելի գներով առաջարկում է եվրոպական տարբեր թիմերին: Քանի որ Ալբանիան գտնվում է Եվրոպայի սրտում, նրանց համար շատ հեշտ է շատ արագ տեղափոխվել առաջնություններից որևէ մեկը: Այսօր նրանք հանդես են գալիս եվրոպական տարբեր առաջնություններում եւ լավ դիմակայուն են ու պատրաստված: Կարծում եմ՝ Հայաստանում միայն Մխիթարյանն է, որ կարող է ամբողջ խաղն անցկացնել այդպես, սակայն ոչ այս պահին:

Վերա Մարտիրոսյան Vera&Football

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ