News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը չի կարող 2014թ. ընթացքում արված գիտական որեւէ նվաճում առանձնացնել, քանի որ այդ նվաճումները շատ են։ Իհարկե նրանցից ոչ մեկին Նոբելյան մրցանակի չեն առաջադրել, սակայն բոլորն էլ կարող են պիտանի լինել Հայաստանի գյուղատնտեսության եւ արդյունաբերության համար, եթե իհարկե պետությունը պատվիրի դրանք։ Եվ դա այսօր արդիական խնդիր է։ Այս մասին ապրիլի 3-ին ՀՀ ԳԱԱ ամենամյա ժողովի ժամանակ լրագրողներին հայտնեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։

Մասնավորապես նախագահը նշել է Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտում մշակած իմունոմոդուլատորը, որը կարելի է իբրեւ պատվաստանյութ օգտագործել դաբաղի դեմ։ Պատվաստանյութն արդեն ստացել է գյուղատնտեսության նախարարության արտոնագիրը երկրի գյուղատնտեսական տարբեր ոլորտներում օգտագործելու համար։ Մշակվել են նաեւ պարարտանյութերի նոր տեսակներ, դեղամիջոցներ, ստեղծվել է արագ ազդող ջերմային սքաներ եւ այլն։

«Այդ մշակումների կիրառման համար պիտի ձեւակերպվի պետական պատվեր»,- ասել է նա՝ նշելով, որ դա լուրջ խնդիր է, սակայն տարբեր գերատեսչությունների հետ այս ուղղությամբ տարվում են բանակցություններ։

Բարձրագույն որակավորման հանձնաժողովի ղեկավար Լիլիթ Արզումանյանի կարծիքով՝ պահանաջարկ չվայելող գիտական նորարարությունների խնդիրը Հայաստանի ցածր զարգացած տնտեսության մեջ է։ «Գիտության եւ տնտեսության կապը պետք է շատ ամուր լինի, որն այսօր ցավոք չկա»,- հայտարարեց նա լրագրողներին։

Այս խնդիրը իր ելույթում առանձնացրեց նաեւ  ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Հրանտ Մաթեւոսյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանում կա գիտության ֆինանսավորման 3 տեսակ՝ բազային, թեմատիկ եւ թիրախային։ Առաջին երկուսը ֆինանսավորվում են ներքեւից վերեւ սխեմայով,  այսինքն՝ հետազոտողները իրենց գիտական աշխատանքի ֆինանսավորմա հայց են ներկայացնում։ Իսկ երրորդ տեսակը գործում է վերեւից ներքեւ սկզբունքով, այսինքն՝ պետությունը պետք է պատվեր իջեցնի։

«Սակայն ամենաանհեթեթ իրավիճակն այն է, որ Հայաստանում նույնիսկ այս սխեման է իրականացվում ներքեւից վերեւ»,- նշեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ (ֆոտո)
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին...
ԱՄՆ-ն աճուրդի է հանել Cheyenne գերհամակարգիչը
Գերհամակարգիչն առանցքային դեր է խաղացել կրթության...
Ամենաշատ