News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ուրուգվայի խորհրդարանը ապրիլի 15-ին արտահերթ նիստ է գումարելու՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Ինչպես հաղորդում է Ուրուգվայի El Pais պարբերականը, Ազգային կուսակցության նախաձեռնությունն արժանացել է մյուս խորհրդարանական ուժերի աջակցությանը։

Կուսակցությունից պատգամավոր Խորխե Գեկջյանը ելույթ կունենա՝ պատմելով հայ ժողովրդի ողբերգության եւ աջակցության մասին, որ փախստականները ստացել են Ուրուգվայում, երկիր, որն առաջինը 1965թ. ընդունեց Հայոց ցեղասպանությունը։ Ուրուգվայի Ազգային համերգասրահում ելույթ կունենա սիմֆոնիկ նվագախումբը՝ Ալվարո Հագոփյանի դիրիժորությամբ։

Ապրիլի 23ին Մոնտեվիդեոյի կենտրոնական՝ Հուլիսի 18-ի պողոտայով երթ կանեն մոտ 14 հազար ուրուգվայահայեր։

«Հայ համայնքը չի մոռացել իր բազմաչարչար նախնիների ավանդույթներն ու հավատքը։ Ավելին, հայ համայնքի կամքը տարների հետ ամրանում է եւ նա շարունակում է պնդել հանցագործության ճանաչում թուրքական ներկայիս իշխանությունից՝ Աբդուլ Համիդի կայսրության եւ Աթաթուրքի քեմալական կառավարության ժառանգորդից»,- գրում է պարբերականը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Ամենաշատ