News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Հայաստանի խաղաղապահ բրիգադի զինծառայողների հետ միասին Զվարթնոց օդանավակայանից Եվրոպա են ճանապարհել 36 հայ խաղաղապահների, ովքեր մասնակցելու են Եվրոպայում ԱՄՆ ցամաքային ուժերի կողմից կազմակերպվող Saber Junction 15 («Սուսերի հատում 15») ուսումնավարժանքին, որը նպատակ ունի դաշնակից ու գործընկեր պետությունների համատեղ ուժերի կազմում հանդես գալու համար նախապատրաստել բրիգադային մակարդակի մեկ զորամիավորում:

Վարժանքն կանցկացվի  Գերմանիայում, Լիտվայում եւ Ռումինիայում եւ կավարտվի ապրիլի 30-ին: Saber Junction 15 վարժանքի շրջանակում ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր պետությունները նախապատրաստվում են հարձակողական, պաշտպանական եւ կայունացման գործողություններին եւ խթանում մասնակիցների փոխգործակցելիությունը:

Saber Junction 15  վարժանքի մասնակցում են 17 պետությունների ավելի քան 5000 զինծառայողներ: Ուսումնավարժանքին մասնակցում են ՆԱՏՕ-ի դաշնակից պետություններ Ալբանիան, Բելգիան, Բուլղարիան, Թուրքիան, Լատվիան, Լեհաստանը, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Հունգարիան, Մակեդոնիան, Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները, Մոլդովան եւ  Ռումինիան, ինչպես նաեւ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով ՆԱՏՕ-ի գործընկեր պետություններ Բոսնիան եւ Հերցոգովինան, Հայաստանը եւ Շվեդիան:

 Հայ-ամերիկյան համատեղ այս վարժանքը նախատեսված է ՀՀ պաշտպանության նախարարության եւ Եվրոպայում ԱՄՆ ցամաքային ուժերի միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագրով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալին
Քննարկվել են ինչպես Հայաստան-ԱՄՆ երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր…
ՆԳ նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին. քննարկվել են համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
 Պարեկային ծառայության ներդրմանը ցուցաբերած աջակցության, ինչպես նաև ՆԳ նախարարության հետ սերտ համագործակցության համար Ալեքսիս Հավթվանին...
Արգիշտի Քյարամյանն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են ՔԿ կարողությունների զարգացման հարցը
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը ևս բարձր է գնահատել փոխվստահության, համագործակցության մակարդակն ու որակը։ Նա ողջունել է...
«Այս աշխատանքը կարևոր է». ՄԻՊ-ը հանդիպել է ԱՄՆ դեսպանին
Միացյալ Նահանգներն աջակցում է Մարդու իրավունքների պաշտպանի...
Վերջին տարիներին Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ են. ԱՄՆ դեսպան
Վերջին տարիներին Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ են։ Ես շատ լավատես եմ ամերիկյան և այլ օտարերկրյա...
Ձևավորվում է ՆԳՆ և ԱՄՆ համագործակցության նոր օրակարգ՝ պետության դիմակայունությունը բարձրացնելու շրջանակում
Հյուրերը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ անդրադարձել են Հայաստանի Հանրապետության աղետների պատրաստվածության...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ