Օգոստոսի 7-ից 8-ը Լեւոն Արոնյանը կմասնակցի Մայնցի շախմատային փառատոնին, որի շրջանակում անցկացվում է նաեւ արագ շախմատի աշխարհի առաջնությունը:
Մրցաշարը շվեյցարական մրցակարգով է` 11 տուր: Հարյուրավոր մասնակիցների թվում կլինեն նաեւ բազմաթիվ առաջատար գրոսմայստերներ: Յուրաքանչյուր պարտիային կհատկացվի 20 րոպե, գումարած հինգ վայրկյան ամեն քայլին: