News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Այսօր՝ ապրիլի 8-ին, Ռուսաստանում Մոսկովյան բորսայի սակարկությունների մեկնարկին ռուբլին դոլարի եւ եվրոյի նկատմամբ  աճ է գրանցել՝ թարմացնելով այս տարվա իր առավելագույն ցուցանիշը սպեկուլյատիվ պահանջարկի պահպանման պայմաններում։

ԱՄՆ դոլարով առաջին գործարքները կայացել են 54.56-54.85 ռուբլու սահմաններում։ Միջինում դոլարի փոխարժեքը կազմել է 54.68 ռուբլի, ինչը 35 կոպեկով էժան է բորսայի նախորդ սակարկությունների ավարտին գրանցած արժեքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 59.27 ռուբլի՝ էժանանալով 27 կոպեկ։ Երկարժույթ զամբյուղը նվազել է 31 կոպեկով՝ կազմելով 56.745 ռուբլի։

Դոլարը գործող պաշտոնական փոխարժեքից 65 կոպեկով էժան է եղել, իսկ եվրոն պաշտոնական փոխարժեքից պակաս է 1.14 ռուբլով, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

Փորձագետների կարծիքով՝ ռուբլին կայունացնում է իր դիրքերը վերջին օրերին նկատվող միտումների ֆոնին, որոնց շրջանակներում ռուբլու սպեկուլյատիվ դիրքերը գրավիչ են թվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ