News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ապրիլի 8-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը եւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնoրեն Լորա Բեյլին ստորագրել են վարկային համաձայնագրեր:

Ֆիննախի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագրի» շրջանակում Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 52 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ: Ծրագիրն իրականացվելու է «Երեւանի ՋԷԿ» ՓԲԸ-ի եւ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»  ՓԲԸ-ի կողմից, որն ուղղված է «Աշնակ» եւ «Երեւանի ՋԷԿ» ենթակայանների հիմնանորոգմանը՝ ի նպաստ էլեկտրահաղորդման ցանցի ամրապնդմանը: Նախապատրաստվելու է նաեւ նոր համակցված ցիկլով շոգեգազային տուրբինի կառուցման ծրագիրը: ՎԶՄԲ-ի կողմից վարկային միջոցները տրամադրվելու են արտոնյալ պայմաններով. վարկի մարման ժամկետը կազմում է 25 տարի, որից 14.5 տարին՝ արտոնյալ:

Իսկ «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի» շրջանակում ՎԶՄԲ-ը ՀՀ-ին կտրամադրի 30 մլն ԱՄՆ դոլար վարկ: Ծրագիրը, որի նպատակն է բարելավել համայնքային եւ միջհամայնքային ենթակառուցվածքի որակն եւ հասանելիությունը, բաղկացած է 3 մասից: Այն ուղղված է համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ու կարողությունների ստեղծմանն օժանդակելուն, ինչպես օրինակ՝ կրթական, առողջապահական եւ սոցիալական ծառայություններ ապահովող հիմնական սոցիալական ենթակառուցվածքների կառուցում, վերանորոգում, հիմնանորոգում, ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի տեղադրում եւ այլն: Ծրագրով նախատեսվում է նաեւ օժանդակություն ցուցաբերել միջհամայնքային սոցիալ-տնտեսական զարգացման նախաձեռնություններին՝ աջակցելով ՀՀ տարածքային բարեփոխումներին՝ զարգացման նորարարական նախաձեռնությունների (ենթածրագրերի) իրականացման միջոցով, որոնցում ներգրավված են երկու կամ ավելի համայնքներ: Ծրագիրը կնպաստի նաեւ ինստիտուցիոնալ հզորացմանը եւ տեխնիկական աջակցություն կցուցաբերի Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամին: Վարկի մարման ժամկետը կազմում է 25 տարի, որից 14.5 տարին` արտոնյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Նավթի գները շաբաթն ավարտում են զգալի անկումով
Այս շաբաթվա սկզբից Brent-ն էժանացել է 4,9%-ով, WTI-ն՝ 5,6%-ով...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,97 դոլար
Նավթի գինը հինգշաբթի առավոտյան բարձրանում է...
Բելառուսում մտածում են երկրորդ ԱԷԿ կառուցելու մասին. Լուկաշենկո
Բելառուսի իշխանությունները մտածում են երկրորդ ատոմակայան կառուցելու մասին...
Ամենաշատ