News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներում ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում անկախ հոդվածագիր, իսրայելական հասարակական կազմակերպության տնօրեն Էմիլի Շրադերի՝ «The Jerusalem Post»-ում հրապարակված հոդվածը:

«Ադոլֆ Հիտլերը, ինչպես ենթադրում են, 1939 թվականին հայտարարել է. «Ի վերջո, հիմա ո՞վ է հիշում հայերի կոտորածների մասին»: Ամենայն հավանականությամբ՝ անգիտակցաբար, բայց Հիտլերը կարեւոր դաս է տվել, որը նույնքան արդիական է, որքան այն ժամանակ. չարիքին դիմակայելուց հրաժարվելը հնարավոր է դարձնում չարիքը:

Այս ամիս լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Դա մարդկության պատմության մութ էջն է, որի հետ, ցավոք, դեռ պետք է առերեսվենք: 100 տարի է անցել, սակայն դեռեւս ոչ ոք օսմանցիներին եւ նրանց անմիջական ժառանգին՝ Թուրքիային, պատասխանատվության չի ենթարկել նրանց իրագործած բարբարոսությունների համար: Ապշեցնում է հատկապես այն, որ նույնիսկ այնպիսի երկրները, ինչպիսիք են ԱՄՆ-ն եւ Իսրայելը, մինչեւ հիմա չեն ճանաչում մարդկության պատմության այդ սարսափելի իրադարձությունը, որի ընթացքում հայ ժողովուրդը գրեթե ոչնչացվեց:

Մենք հետ ենք նայում եւ ասում. «Ինչպե՞ս կարող էինք չիմանալ»: Եվ, ամեն դեպքում, վայրագությունները շարունակվում են ամբողջ աշխարհում… Ինչո՞ւ: Քանի որ մենք չենք ցանկանում ընդունել, որ չարիքը գոյություն ունի: Առավել եւս, որ մարդիկ հակվածություն ունեն դրա հանդեպ:

Արդյո՞ք շատ բան է 100 տարի անց գերտերություններից ճանաչում խնդրելը: Արդյո՞ք շատ է պահանջել, որպեսզի Թուրքիան, որն օրենքից դուրս է ճանաչել Հայոց ցեղասպանությունը որպես ցեղասպանություն ճանաչելը, պատասխանատվություն կրի մարդկության դեմ այդ ամոթալի հանցագործության համար: Մեր իսկ սխալները բացահայտորեն ընդունելուց հրաժարվելը չարիքին թույլ է տալիս ծաղկել:

Սակայն մենք կարող ենք պնդել այն հարցում, ինչը բարոյապես ճիշտ է՝ անկախ այն հանգամանքից, դա անցյալին է վերաբերում, թե՞ ապագային: Չնայած մենք, հնարավոր է, չենք ցանկանում հավատալ, որ մեր օրերում եւ այս դարում որեւէ մեկը կամ կառավարությունն ունակ են այդպիսի հանցագործության, մենք միշտ պետք է հիշենք, որ չարիքը միանգամայն իրական սպառնալիք է: Ավելի, քան կարող ենք մեզ պատկերացնել: Այդ վայրագությունը կանգնեցնելու, ինչ-որ բան շտկելու համար նախ պետք է այն ճանաչենք այնպիսին, ինչպիսին այն կա՝ չարիք: Մենք պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունը եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկենք մարդկության դեմ իրականացված հանցագործության համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ