News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Կորսիկայի Վեհաժողովի առաջիկա նստաշրջանի առիթով «Femu A Corsica» քաղաքական կոալիցիայի անունից Ժան Բյանկուչչին Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի նախագիծ է ներկայացրել: Այս մասին գրում է «Corsica Infurmazione»-ն:

Փաստաթղթում նշվում է, որ 1915 թվականի ապրիլի 24-ին երիտթուրքերի ռեժիմն Օսմանյան կայսրության հայերի կոտորածներ է սկսել, ինչը հանգեցրել է 1.5 մլն հայերի՝ իրենց հայրենիքից բնաջնջման, իսկ ողջ մնացածները սփռվել են աշխարհով մեկ:

«Կորսիկայի ժողովուրդը, ընտրովի պաշտոնատար անձիք պետք է իրենց ներդրումն ունենան հայ ժողովրդի դեմ իրականացված այդ հանցագործության գիտակցման եւ ճանաչման գործում»,- ասված է բանաձեւի նախագծում:

Բանաձեւի հեղինակներն ընդգծել են, որ Կորսիկայի Վեհաժողովը պահանջում է, որ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը, մաղթել են, որպեսզի այն ներդաշնակ հարաբերություններ հաստատի Հայաստանի Հանրապետության հետ, ինչպես նաեւ Ֆրանսիայի կառավարությանը կոչ են անում այդ փաստաթուղթը փոխանցել Հայաստանի եւ Թուրքիայի իրավասու մարմիններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ