Ֆիզիկական անձանց համար մշակվել է ապրանքի մատակարարում համարվող գործարքներից ԱԱՀ-ն զրոյացնելու նոր կարգը։ Համապատասխան կարգը ընդունվել է ապրիլի 9-ին կայացած Կառավարության նիստում։ Ինչպես նշել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, որոշումը կիրառվում է համաձայն ԵՏՄ կանոնակարգի։
Համաձայն օրենսդրության մեջ ավելի վաղ կատարված փոփոխությունների՝ 2015թ. հունվարի 1-ից հարկային հաշվետվությունները կարող են ուղարկվել միայն էլեկտրոնային ձեւաչափով։ Հանվել էր նաեւ հաշիվ ապրանքագրեր ուղարկելու եւ ընդունելու տվյալների պահանջը։ Միաժամանակ կողմնակի հարկերի մասին ԵՏՄ օրենսդրությամբ նախատեսվում է եկամտի հայտարարագիր լրացնել ԵՏՄ երկրներ ապրանք արտահանելիս։ Այս կապակցությամբ սահմանվել է, որ եթե անհատ ձեռներեց չհամարվող ֆիզիկական անձի կատարած ներկրումը որակվում է որպես ապրանքի մատակարարում, անհրաժեշտ է ներկայացնել հաշիվ ապրանքագրերի պատճեները, որպեսզի ԱԱՆ-ն զրոյացվի։