News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է Beeline Smart սմարթֆոնների վաճառքները վերսկսելու մասին: Սմարթֆոնը կարելի է ձեռք բերել  Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում 33900 դրամով: Սմարթֆոնի գնորդներին երկու ամիս ժամկետով տրամադրվում է Beeline Premium անսահմանափակ ինտերնետի հնարավորություն 512 կբ/վրկ արագությամբ:

Սմարթֆոնը ձեռք բերած առաջին հարյուր գնորդներն անվճար ստացան Beeline «գեղեցիկ» համարներ: Ապրիլի 6-ին ժ. 20:00-22:00-ն նաեւ խաղարկվեց մրցանակ այն գնորդների միջեւ, ովքեր կատարեցին գնում «Հյուսիսային պողոտա» վաճառքի եւ սպասարկման գրասենյակում։  Շահող մասնակիցն ստացավ Beeline Smart սմարթֆոն եւ մեկ տարի ժամկետով անվճար բաժանորդագրություն Beeline անսահմանափակ ինտերնետին: 

«Նախորդ տարվա դեկտեմբերին Beeline Smart սմարթֆոնը Հայաստանում ամենավաճառվող սմարթֆոնների ցանկում զբաղեցրեց առաջին հորիզոնականը` երկու անգամ գերազանցելով մոտակա մրցակցին: Սմարթֆոնների նոր խմբաքանակի վաճառքների մեկնարկի մասին մենք հայտարարել ենք ավելի վաղ, եւ, ինչպես տեսնում եք, այն նախկինի նման մեծ պահանջարկ ունի: Սա պայմանավորված է սմարթֆոնի գերազանց հատկանիշներով, գրավիչ ձեւավորմամբ, մատչելի գնով եւ անվճար ինտերնետով, որը մենք տրամադրում ենք բոլոր գնորդներին: Մենք խորհուրդ ենք տալիս Beeline Smart սմարթֆոնը որպես արդյունավետ ու մատչելի լուծում, որը բաժանորդներին հնարավորություն կտա օգտվել մեր պարզ եւ հարմար ծառայությունների ամենալայն շրջանակից», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Անսահմանափակ Ինտերնետ Premium» (Պրեմիում) ծառայության գործողության ժամկետը կարելի է ստուգել` ուղարկելով *118# հրահանգը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ