News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում բացվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Հայաստանը՝ օտարերկրյա նկարիչների աչքերով» ցուցահանդեսը: 6 երկրների 20 նկարիչների աշխատանքները ստեղծվել են «Հայկական ներկապնակ» բացօթյա նկարչության փառատոնի ժամանակ: Ծրագիրն իրականացվել է Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ, «Փյունիկ» հիմնադրամի եւ «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախաձեռությամբ:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ու աշխատանքներին ծանոթացել Երեւանի քաղաքապետի տեղակալներ Արամ Սուքիասյանը եւ Դավիթ Օհանյանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին եւ շնորհավորելով ցուցահանդեսի բացման առիթով՝ Արամ Սուքիասյանը նկատել է, որ չնայած աշխատանքներն օտարազգիների աչքերով են ու վրձնով, սակայն գործերը հենց հայկական գույներով են:

 «Կտավներն իսկապես շատ հետաքրքիր են: Ուզում եմ իմ ոգեւորությունը փոխանցել եւ ընդգծել, որ ցուցահանդեսը նոր լիցք կհաղորդի  մայրաքաղաքի մշակութային կյանքին: Մենք սիրով շարունակելու ենք մեր աջակցությունը ցուցաբերել նմանօրինակ նախաձեռնություններին»,-նշել է քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

 «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքապետարանին մշտական աջակցության համար:

Ռուս, ուկրաինացի, բելառուս, ղազախ, վրացի, լեհ եւ լիտվացի նկարիչները կտավների միջոցով ներկայացրել են իրենց տեսած հայկական բնաշխարհը, պատմաճարտարապետական հուշարձաններն ու մարդկանց:

Առանձին թեմայով ներկայացվել է նաեւ մայրաքաղաքը: Փառատոնի ավարտին բոլոր նկարիչների կողմից ստեղծված «Քաղաքամայր Երեւանի գույներ» հավաքական ստեղծագործությունը, որն ի դեպ 2x3 մետր կտավի  վրա է պատկերված, որպես նվեր հանձնվել է Երեւանի քաղաքապետարանին: 

Ցուցահանդեսի մուտքն ազատ է եւ կգործի տասը օր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ