News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Մարաղայում տեղի ունեցած սարսափելի ողբերգությունից անցել է 23 տարի:  Ղարաբաղի հյուսիսում գտնվող այդ գյուղում իրադարձություններն առանձնանում են նույնիսկ ղարաբաղյան պատերազմի ժամանակ ադրբեջանցի զինվորականների դաժան եւ անմարդկային գործողությունների ընդհանուր ֆոնին:

1992 ապրիլի 10-ի վաղ առավոտյան ադրբեջանական զորքերն սկսել են գրոհը: Նրանց ակտիվորեն օգնել է հրետանին: Կամավորների ոչ մեծ խումբը բանկիչներին զգուշացրել է, որ ստիպված է նահանջել: Նրանց հետ գյուղը լքել է բնակչության զգալի մասը, բայց շատ ծերեր, կանայք եւ երեխաներ չեն կարողացել հեռանալ:

Հենց նրանք էլ դարձել են գյուղ ներխուժած ադրբեջանցի զինվորականների գազանաբարո գործողությունների զոհերը: Երբ հաջորդ օրը կամավորները վերադարձել են, նրանց դիմաց սահմռկեցուցիչ տեսարան է բացվել` կանանց, երեխաների եւ ծերերի դիակներ, մեծ մասը գլխատված, ածխացած, հանված աչքերով…Այսդպիսին էր «ազատության, անկախության եւ տարածքային ամբողջականության համար պայքարի ելած» ադրբեջանցիների կերպարը:

Ալիեւյան կլանը, իշխանության գալով 1993 թ-ին, եւս մեկ հանցագործություն կատարեց, որը հանգիստ կարող է մրցակցել խաղաղ բնակչության դահիճների արարքի հետ. Մարաղայի ջարդի պարագլուխներն արժանացան պետական մրցանակի, որը չեղյալ համարել, ի դեպ, ոչ ոք չի պատրաստվում: Թեեւ առանձնապես զարմանալ պետք էլ չէ: Բաքվի ամենապատվավոր վայրում` Շեհիդների պուրակում են ամփոփվել 1990թ. հունվարի 13-19 –ին Ադրբեջանի մայրաքաղաքում կազմակերպված հայերի զանգվածային ջարդերի կազմակերպիչներն ու մասնակիցները: Ներկայիս Ադրբեջանում նրանք «հերոսներ» եւ «ազատության ու անկախության մարտիներ են»: Այնպես, ինչպես այդ երկրում շատերը «հերոս» են համարում սպա  Ռամիլ Սաֆարովին, ով կացնահարել էր իր հայ գործընկերոջը:

Ահա այդպիսի «բարգավաճող» երկիր է Ադրբեջանը, որի իրագործած հանցագործությունները մինչ օրս միջազգային հնարության պատշաճ  գնահատականին չեն արժանացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ