News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Այնթափում տղամարդու՝ կնոջը եւ աներոջը դանակահարելու դեպքը եղել է անձնական խնդիրների պատճառով: Այս NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Այնթափի գյուղապետ Կարեն Սարգսյանը:

Նա նշեց, որ ամուսինները մոտ 5 տարի է՝ ամուսնացած են, ունեն որդի: Փեսան ավելի շատ խնդիրներ ուներ զոքանչի հետ, քանի որ համարում էր, թե խառնվում է իրենց կյանքին: Այդ անձնական, ընտանեկան խնդիրների հողի վրա էլ եղել է միջադեպը: «Ինչ-որ բաժանության խնդիր կա, այդ տղան սիրում է իր կնոջը, չի ուզում բաժանվի»,-ասաց գյուղապետը:

Նա նշեց, որ վնասվածքները թեթեւ են եղել, կինը եւ նրա հայրը հիվանդանոցում չեն: Տղամարդը տարբեր աշխատանքներ էր կատարում՝ տաքսի էր վարում, գյուղատնտեսական աշխատանքներով էր զբաղվում, իսկ կինը ուսուցչուհի էր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի մարզի Այնթափ գյուղի փողոցներից մեկում ապրիլի 10-ին թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել բնակիչների միջեւ, որն ավարտվել է դանակահարությամբ:

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ 30-ամյա մի տղամարդ վիճաբանել է նախկին կնոջ հոր հետ, որի ընթացքում իր ձեռքի դանակով հարվածներ է հասցրել նախկին կնոջն ու վերջինիս հորը: Նա, սակայն, դանակահարությամբ չի բավարարվել, այդքանից հետո սկսել է ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել նրանց` սպառնալով սպանել:

Տուժողներին տեղափոխել են հիվանդանոց: Իսկ դանակահարողին դեռ չեն հայտնաբերել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանները Նոր Խարբերդում թմրաշրջանառության դեպք են բացահայտել. Շոկոն հյուրասիրել է մեկ այլ տղամարդու
20-ամյա երիտասարդը, հայտնաբերված զանգվածը և կազմված փաստաթղթերը...
Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռվել է...
Երևանում նորակառույցի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա տաջիկ բանվորի գլխին. նա հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Երաևնում։ Ժամը 18։10-ի…
Լիտվայում օդապարիկն ընկել է տների վրա, տուժել է 7 մարդ
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Կլայպեդայից ոչ հեռու, Շիլուտի շրջանում...
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Նա գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ․․․
Մայիսի 3-6-ին տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հեղեղումները վնասներ են պատճառել Երևանի մի շարք վարչական շրջաններում
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 3-ի ժամը...
Ամենաշատ