News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Իտալիայի Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ներկա է գտնվել Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ կարդինալ Սեպեի կողմից մատուցված եկեղեցական արարողությանն ու Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի՝ Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակ խաչքարի բացման եւ օծման արարողությանը: Հանրապետության Նախագահը խաչքարի բացման եւ Սբ. Գրիգոր Լուսավորչի մասունքների վերադարձի կապակցությամբ հանդես է եկել ելույթով: (ֆոտոռեպորտաժ)

«Il.Mattino» պարբերականի փոխանցմամբ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում տեղի կունենա վերանորոգված dell'Esedra շատրվանի բացման և Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի՝ Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակ խաչքարի օծման արարողությանը: Ըստ թերթի` վերականգման և խաչքարի տեղադրման ծախսերը հոգացել է Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը` որպես ընծա Նեապոլ քաղաքին:

Կեսօրին սկսվել է պատարագը՝ Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի, Կիլիկիայի Հայ Կաթոլիկ եկեղեցու Պատրիարք Ներսես Պետրոս 9-րդի և Նեապոլի Արքեպիսկոպոս Կարդինալ Սեպեյի կողմից, ինչից հետո խաչքարը էտեղադրվել քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:

Խաչքարի տեղադրման արարողությանը, պարբերականի հաղորդմամբ, ներկա են եղել Նեապոլի քաղաքապետ Լուիջի Դե Մագիստրիսը, նահանգապետ Ստեֆանո Կալդորոն, ինչպես նաև քաղաքացիական և ռազմական ղեկավարության ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում հասարականան, քաղաքական, տնտեսական հատվածները ներկայացնող մի խումբ հայ եւ իտալացի գործիչների նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգեւներ: Պարգեւները  շնորհվել են Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայաստանի եւ Սուրբ Աթոռի միջեւ երկկողմ կապերի ամրապնդման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, հոգեւոր արժեքների տարածման, հայ-իտալական մշակութային, բարեկամական կապերի ամրապնդման, ինչպես նաեւ հայանպաստ ակտիվ հասարակական-քաղաքական գործունեության, տնտեսության բնագավառում եւ հայապահպանության գործում ներդրած ավանդի համար:

Միջոցառման ընթացքում հասարականան, քաղաքական, տնտեսական հատվածները ներկայացնող մի խումբ հայ եւ իտալացի գործիչների նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգեւներ: Պարգեւները  շնորհվել են Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայաստանի եւ Սուրբ Աթոռի միջեւ երկկողմ կապերի ամրապնդման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, հոգեւոր արժեքների տարածման, հայ-իտալական մշակութային, բարեկամական կապերի ամրապնդման, ինչպես նաեւ հայանպաստ ակտիվ հասարակական-քաղաքական գործունեության, տնտեսության բնագավառում եւ հայապահպանության գործում ներդրած ավանդի համար:

Հանրապետության Նախագահին շնորհվել է Նեապոլ քաղաքի շքանշան, որը Սերժ Սարգսյանին հանձնել է քաղաքապետ Լուիջի դե Մաջիստրիսը:

Միջոցառման նախաձեռնողն ու կազմակերպիչը Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանն էր, ով Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից պարգևատրվեց բարձրագույն եկեղեցական պարգևով՝ Անանիա Շիրակացի շքանշանով

«Այս միջոցառումն ավելի է սերտացնելու կապերը Հայաստանի` Գրիգոր Լուսավորչի հայրենիքի և Նեապոլի միջև, որի գլխավոր փողոցներից մեկը անվանված է հենց Գրիգոր Լուսավորչի պատվին»,-գրել է իտալական պարբերականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Ամենաշատ