Հոլանդական ոստիկանությունը ձերբակալել է 75 գերմանացի զբոսաշրջիկների՝ Հյուսիսային ծովի ափին Ռենեսսա առողջարանում զանգվածային ծեծկռտուքից հետո։
Կռիվը սկսվել է, երբ ոստիկանները փորձել են ձերբակալել հանգստացողներից մեկին բռնի գործողությունների համար։ Գերմանացի զբոսաշրջիկները դաժան դիմադրություն են ցուցաբերել, հայտնել է Զելանդիա նահանգի ոստիկանությունը։
Կռվարարներին ձերբակալելու ժամանակ վիրավորվել են երկու ոստիկաններ, որոնցից մեկը գլխին գարեջրի գավաթով հարված էր ստացել։ Երկու տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։ Ձերբակալվածներին տեղափոխել են Բրեդա քաղաքի բանտ։
Զելանդիա նահանգի ոստիկանները որոնում են դեպքի ականատեսներին, հատկապես նրանց, որոնք ծեծը նկարել են բջջայիններով։