News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Փրկարար ծառայությունն ապրիլի 12-ին, ժամը 14.14-ին տեղեկություն է ստացել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Փարամազի փողոցում փլուզվել է տուն:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլուզվել են Այգեստան փողոցի Ս. Ս.-ին պատկանող տներից մեկին մոտակա չշահագործվող խորդանոցի կառուցատարրերը (35 քմ), ինչից տուժել է Գ. Վ.-ը (ծնվ.1987 թ.):

Վերջինս հոսպիտալացվել է Մեղրու բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ