News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ընթացքում Հռոմի Պապի ելույթից հետո Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Անկարայում Վատիկանի դեսպանը:

Թուրքական Anadolu գործակալությունը հայտնել է, թե դիվանագիտական աղբյուրներից տեղեկացրել են, որ Հռոմի Պապի կողմից Հայոց ցեղասպանությանը վերաբերյալ ելույթից հետո Անկարայում Վատիկանի դեսպան Անտոնիո Լուչիբելոյին կանչել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն:Նշվում է, որ Վատիկանի դեսպանի հետ ԱԳՆ-ում հանդիպել է ԱԳՆ փոխնախարարներից մեկը: 

Նշենք, որ ապրիլի 12-ին Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Հռոմի Պապի կողմից հատուկ պատարագ է անցկացվել: Հռոմի Պապն իր խոսքում նշել էր, որ 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանություն է տեղի ունեցել: Այս արտահայտությունը կատաղեցրել է թուրքական իշխանություններին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ