Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Վատիկան, որտեղ մասնակցել է Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: (ֆոտոռեպորտաժ)
Այնուհետեւ ՀՀ նախագահը հարցազրույցներ է տվել իտալական RAI հեռուստաընկերությանը եւ ANSA ու Associated Press լրատվական գործակալություններին:
Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն, ավարտելով պաշտոնական այցը, այսօր երեկոյան կվերադառնա Հայաստան: