News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մատուցած, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված այսօրվա պատարագին արձագանքել են գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցները։

Ամերիկյան պարբերականների եւ հեռուստաալիքների մեծ մասն ընդգծել են, որ Վատիկանը ռիսկի է դիմել Թուրքիայի հետ հարաբերություններում։ Այդուհանդերձ, սադրիչ հայտարարությունների կողքին, ինչպես CNN-ի արտահայտությունը, թե «Հռոմի պապը սպառնում է իր վրա բերել Թուրքիայի զայրույթը», մի շարք պարբերականներ հարգանք են արտահայտել պատրիարքի հետեւողականության համար։

Այսպես, Fox News հեռուստաալիքն ընդգծում է, թե Անկարայի հետ սրման գնալու Ֆրանցիսկոսի պատրաստակամությունը ապացուցեց, թե սկզբունքային, իրեն սրտամոտ հարցերում նա չի հապաղում, չի մտածում դիվանագիտական ռիսկերի մասին։ «Նույնօպես նա ռիսկի դիմեց, երբ կոչ էր անում Իսրայելի եւ Պաղեստինի նախագահներին Վատկանում համատեղ աղոթել հանուն խաղաղության՝ Գազայի հատվածում մարտերը սկսվելուց կարճ ժամանակ առաջ»,- նշում է հեռուստաալիքը։

NBC-ն հիշեցրել է արգենտինացի Ֆրանցիսկոսի՝ հայ համայնքի հետ ունեցած հին եւ ամուր կապերի մասին։ Հռոմի պապը հաստատեց իր նախկին արտահայտությունները, նշում է հեռուստաալիքը։  

Ինչպես նշել է Wall Street Journal-ը, մինչեւ պապ ընտրվելը Ֆրանցիսկոսը 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն էր անվանում, բայց դրանից հետո հարցին ավելի դիվանագիտորեն էր մոտենում։

Այդուհանդերձ, կիրակնօրյա պատարագին նրա հայտարարությունն ավելի ցայտուն էր, քան 2001թ. Հովհաննես-Պողոս 2-րդ պապինը։ Ֆրանցիսկոսը Հայոց ցեղասպանությունն անվանել է 20-րդ դարի երեք ամենամեծ ողբերգություններից մեկը, գրում է պարբերականը։

Թերթը հիշեցրել է նաեւ նախագահ Բարաք Օբամայի դիրքորոշումը, որը մինչեւ նախագահ ընտրվելը ճանաչում էր ցեղասպանությունը, հետո դրժեց իր խոստումը։

Մինչ իր ընտրությունը Օբաման այդ իրադարձությունները Ցեղասպանություն էր անվանում, երկրորդում է Los Angeles Times-ը։ Բայց հետո շարունակեց իր նախորդների քաղաքականությունը, որոնք չցանկացան Թուրքիայի դեմ կանգնել։

Հռոմի պապը հայոց ողբերգությունը ապել է այսօր աշխարհում քրիստոնյաների հետապնդումների հետ։ Այդ թեման, ըստ Wall Street Journal-ի, կարմիր թելով անցնում է Պապի վերջին հրապարակային հայտարարություններում։ Նա նաեւ մահմեդական առաջնորդներին կոչ է արել դատապարտել Իսլամական պետության գործողությունները Սիրիայում եւ Իրաքում։

Իր հրապարակման մեջ USA Today-ը եւս ընդգծում է Վատիկանի եւ Անկարայի միջեւ դիմակայության հնարավորությունը։ «Հայերի սպանությունները ցեղասպանություն են ճանաչվել մի շարք երկրներում, բայց Թուրքիայի դաշնակիցներ Իտալիան եւ ԱՄՆ-ը խուսափել են օգտագործել այդ հակասական բառը»,- գրում է թերթը։

Նշենք, որ Իտալիան 2000թ. ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ