News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցը մեծ արձագանք է գտել նաեւ Թուրքիայում: Բացի թուրքական մամուլի հրապարակումներից, հետաքրքիր մեկնաբանություններ են գրում թուրք ընթերցողները Քարդաշյանի՝ Հայաստան այցի մասին թուրքական լրատվամիջոցների հրապարակումների տակ:

Ընթերցողների մի մասն իրենց մեկնաբանություններում սրտնեղել են, թե թուրքերի երդվյալ թշնամի Քիմ Քարդաշյանի մասին ինչու են թուրքական լրատվամիջոցներն ամեն օր լուրեր տալիս:
Որոշ թուրք ընթերցողներ Քիմ Քարդաշյանի հակաթուրքական հաջող արշավի համար մեղադրում են Թուրքիայի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությանը՝ անհեռատես քաղաքականության համար:

Թուրքական Haberler կայքի ընթերցողներից Murat-ը գրել է, թե որ Թուրքիայի իշխանությունները Քիմ Քարդաշյանին պատգամավորի թեկնածու էլ ներկայացնեն, արդեն զարմանալի չի լինի:

Van Golu մականունով ընթերցողը գրել է. Եթե Հայաստանը այդ կնոջը ճիշտ աշխատեցնի, աշխարհում ամենամեծ տնտեսություն ունեցող 3 երկրների շարքը կմտնի:

Ragi 1907 մականունով ընթերցողի մեկնաբանությունը. Նման հայի համար մատաղ կլինեմ:
Fenerli մականունով ընթերցողն էլ ավելացրել է. Քիմ Քարդաշյանը միայնակ հաղթեց հսկա Թուրքիային:

Hurriyet-ի ընթերցողներից Ayhan A-ն գրել է. Նույնիսկ PlayGirl-ը Էրդողանից ուժեղ դուրս եկավ: Աշխարհի առաջնորդ, (Էրդողան-խմբ) դե մի բան արա:

Mete Zebet մականունով ընթերցողն էլ իր դժգոհությունն է հայտնել. Քարդաշյանի եւ Հայոց ցեղասպանության մասին լուրերից արդեն հոգնել եմ: Ուրիշ լուր չկա՞:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ