News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Իտալիայի Հանրապետություն այցելության շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 10-ին եղել է ռազմարդյունաբերական համալիրի մի շարք ձեռնարկություններում, հանդիպել է ձեռնարկությունների ղեկավարության հետ:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցելությունների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարին են ներկայացվել տվյալ ձեռնարկությունների արտադրական եւ տեխնոլոգիական հնարավորությունները:

Հաշվի առնելով ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներն ու փոխադարձ շահագրգռվածությունը, պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք համատեղ ծրագրեր իրականացնելու շուրջ: Կողմերը պայմանավորվել են նաեւ մասնագիտական խմբերի փոխանակման վերաբերյալ, որոնք կուսումնասիրեն ու կմշակեն ծրագրային առաջարկներ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի վերանորոգման, արդիականացման եւ արտադրության վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ