News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճապոնայի կառավարությունը՝ վարչապետ Սինձո Աբեի գլխավորությամբ, զգալիորեն ամրապնդել է իր դիրքերը ապրիլի 12-ին կայացած տեղական ընտրությունների արդյունքում:

Ճապոնիայի ազգային ընտրական հանձնաժողովն այսօր՝ ապրիլի 13-ին հայտարարել է, որ իշխող Ազատական ժողովրդավարական կուսակցության թեկնածուները վստահորեն նվաճել են երկու կարեւոր պրեֆեկտուրաների (Հոկայդո եւ Օյտա) ղեկավարների պաշտոնները:

Թույլ ընդդիմությունը միայն այդ երկու պրեֆեկտուրաներում է փորձել հաջողության հասնել: Մյուս 8 պրեֆեկտուրաներում նրանք նույնիսկ թեկնածուներ չեն առաջադրել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ազատական-ժողովրդավարական կուսակցությունը հաղթել է նաեւ տեղական օրենսդիր մարմնի ընտրություններում: Նրանք ստացել են 2,3 հազար մանդատներից 1,2 հազարը:

Ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունն ստացել է միայն 264 մանդատ:

Մասնակի տեղական ընտրություններ Ճապոնիայում տեղի են ունենում 4 տարին մեկ անգամ՝ երկու փուլով, երկրորդ փուլը կկայանա ապրիլի 26-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ