News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Երեւանի մի շարք բուհեր տեղ են զբաղեցնում 300 խոշոր հարկատուների ցուցակում։ Բուհերից խոշորագույն հարկատուն ավանդաբար Երեւանի պետական համալսարանն է, որը 2010 թ. առաջին կիսամյակի արդյունքներով վճարել է 333 մլն դրամի (մոտ 900 հազ. դոլար) հարկեր։ ԵՊՀ-ն խոշոր հարկատուների ցանկում 108-րդ տեղում է։

Խոշոր հարկատու է նաեւ Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որը վճարել է 162 մլն դրամ (մոտ 430 հազ. դոլար) եւ գտնվում է 209-րդ տեղում։ 300 խոշոր հարկատուների ցանկում առկա են նաեւ 4 այլ բուհեր՝ Ճարտարապետա-շինարարական պետական համալսարանը, Ռուս-հայկական համալսարանը, Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարանը եւ Պետական տնտեսագիտական համալսարանը։

Երեւանյան բուհերի առկայությունը խոշոր հարկատուների ցանկում նորություն չէ, սակայն առկա է մի ուշագրավ հանգամանք։ Բուհերի վճարած հարկերի հիմնական մասը ուղղակի հարկեր են՝ շահութահարկ եւ եկամտահարկ։ Ստացվել է այնպես, որ շահույթների մակարդակով բուհերը գերազանցում են Հայաստանի խոշորագույն ընկերությունների մեծ մասին։ Այսպես՝ ԵՊՀ-ն վճարել է 317 մլն դրամի (մոտ 800 հազ. դոլար) ուղղակի հարկեր եւ այդ ցուցանիշով 26-րդ տեղում է։ Իր շահութաբերության մակարդակով ԵՊՀ-ն գերազանցում է նույնիսկ «Ալեքս Գրիգին», որը մի շարք շուկաներում (շաքարավազի, կարագի, ձիթապտղի, հացահատիկի ներմուծման եեւ այլն) գերիշխող դիրք ունի։

Այնպիսի կազմակերպություններ, ինչպես «Ֆլեշը», «Միկա քորփորեյշնը», «Տոյոտա Երեւանը», «Մաքուր երկաթը», «Ռուսալ Արմենալը» ավելի քիչ շահութահարկ են վճարում։ Կամ՝ բանկերի մեծ մասի շահութահարկը չի գերազանցում 300 մլն դրամը։ Գերշահույթներ ստանալու մեջ կասկածվող դեղային բիզնեսի ներկայացուցիչներից որեւէ մեկը 100 մլն դրամից ավելի ուղղակի հարկ չի վճարել։ Չկա հայ օլիգարխներին պատկանող որեւէ ընկերություն, որը ԵՊՀ-ից ավելի շահութահարկ վճարած լինի։ Նման հարկային անոմալիա հավանաբար հնարավոր է միայն Հայաստանում։

Սամվել Ավագյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանքարդյունաբերության բնապահպանական վնասների մասին հայտարարությունները միֆ են․ ԶՊՄԿ-ում երկօրյա աշխատաժողով էր
Երկրի տնտեսության համար կարևորագույն նշանակություն ունեցող կոմբինատի մասին ոչ մասնագիտական հայտարարություններն ամենաշատն են վնասում Հայաստանին ․․․
Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 3-ին, կազմել է...
2023թ.-ին ՀՀ վարչապետի աշխատակազմին պետբյուջեից հատկացվել է ավելի քան 21 մլրդ դրամ. Ֆինանսների նախարարություն
2022 թվականի համեմատ աճը կազմել է 9,7 տոկոս...
Հայաստանում քեշբեքից օգտվում է արդեն շուրջ 240 հազար թոշակառու
Պարզվել է, որ կենսաթոշակային քարտերից ամենաշատ գնումները կատարվում են ծխախոտի և բենզինի համար...
Մեկ տարուց քիչ ժամանակում 1100 բնակարան է կառուցվում սահմանամերձ համայնքներում. Նարեկ Մկրտչյան
Երբ սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման ծրագիրը…
55-ից բարձր անձանց անտոկոս հրատապ կենսաթոշակային վարկերի տրամադրման գործընթաց սկսելու լուրը կեղծ է. նախարարություն
Շրջանառվող տեղեկատվության առիթով առ այն, որ ՀՀ ֆինանսների...
Ամենաշատ