News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արտաշատ քաղաքի Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` ապրիլի 13-ին,   ամուսնու կողմից դանակի 21 հարվածից մահացած Դիանա Նահապետյանի սպանության գործով դատական նիստին դատարան հրավիրված դատական հոգեբան Էլդա Գրինը հայտարարեց, որ կնոջ սպանության պահին մեղադրյալ Վոլոդյա Մուրադյանը եղել է կումուլյատիվ աֆեկտի՝ ժամանակի ընթացքում կուտակված բացասական հույզերի պոռթկման վիճակում:

«Ուսումնասիրելով քրեական գործի նյութերը և համադրելով փորձաքննվողի պատմածը, պնդում եմ, որ Վոլոդյա Մուրադյանը սպանության պահին եղել է աֆեկտի մեջ, որը կարող է տևել շատ կարճ և երկար, քանի որ հետաֆեկտային տևողության կոնկրետ ժամանակ չկա: Փորձարարական հետազոտություն եմ արել և ոչ մի ագրեսիվություն չի նկատվել մեղադրյալի մոտ, միայն` ուժասպառություն, հոգնածություն, քնկոտություն»,-ասաց Էլդա Գրինը:

Փորձագետ-հոգեբանի խոսքով` երբ մարդ կումուլյատիվ աֆեկտի մեջ է գտնվում` նրա մոտ գիտակցության նեղացում է լինում և տարբեր առարկաներով բազմաքանակ հարվածներ է հասցնում դիմացինին. «Վոլոդյա Մուրադյանը հենց այդ վիճակում է գտնվել` ամբաստանյալի կինը երկար ժամանակ նրան նվաստացրել է վատ վարքի պատճառով, այդ պատճառով էլ  հուզական լարվածության կուտակում է եղել և վերջին կաթիլի պոռթկում»:

Տուժողի ներկայացուցիչ փաստաբան Նարինե Մկրտչյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ համաձայն չէ դատական հոգեբան Էլդա Գրինի կատարած փորձաքննության արդյունքի հետ,  քանի որ վստահ է, որ մարդասպանը աֆեկտի տակ չի եղել եւ դատական հոգեբանի կատարած փորձաքննությունը չէր կարող հանգեցնել այդ եզրակացությանը:

«Դատական հոգեբանը այդ եզրահանգմանն է եկել միայն քրեական նյութի ուսումնասիրության և ամբաստանյալի հետ զրույցի արդյունքում և դրանով չի կարող հաստատել, որ Վոլոդյա Մուրադյանը եղել է կումուլյատիվ աֆեկտի տակ»,-ասաց նա:

 Գործով մեղադրող դատախազ Հայկազ Նիկողոսյանը դատարանից ժամանակ խնդրեց` համալիր հանձնաժողովային փորձաքննություն անցկացնելու եւ միջնորդություն ներկայացնելու համար: Դատարանը միջնորդությունը բավարարեց` նրան տալով 4-5 աշխատանքային օր:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 18-ին:

Նշենք, որ Դիանայի ամուսինը` 51-ամյա Վոլոդյա Մուրադյանը, մեղադրվում է 2012թ. դեկտեմբերին առանձնակի դաժանությամբ կնոջը սպանելու համար։  Ըստ մեղադրական եզրակացության՝ սկզբում ծաղկամանով հարված է հասցրել կնոջ գլխին, այնուհետեւ ոտքով հարվածել  ծնոտին եւ մարմնի այլ մասերին, իսկ վերջում քարշ է տվել խոհանոց եւ դանակի  21 հարված հասցրել Դիանային՝ 14-ամյա եւ 17-ամյա դուստրերի աչքի առջեւ:

Հիշեցնենք, որ Դիանայի գործի լուսաբանմամբ և դեպքի ընթացքի հետևողականությամբ զբաղվում է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի Արագ Արձագանքման Խումբը 2012 թ.-ի դեկտեմբերից և «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ