News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հռոմի Պապը Սուրբ Պետրոսի տաճարում պատմական պատարագ մատուցեց, որի ընթացքում նշանավորեց հայերի նահատակության 100-րդ տարելիցը: Այս մասին գրել է արգենտինական «La Nación»-ը՝ մեկնաբանելով ապրիլի 12-ին Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագը:

«Չնայած Թուրքիայի կողմից ճնշմանը, Պապը համարձակ կերպով օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը»,- գրել է պարբերականը՝ հավելելով, որ Թուրքիան մշտապես ժխտում է Հայոց ցեղասպանությունը, որը ճանաչվել է 22 երկրների կողմից, այդ թվում՝ Արգենտինայի, եւ որի մեկնարկը համարվում է 2015 թվականի ապրիլի 24-ը:

«La Nación»-ը նշել է, որ Սուրբ Պետրոսի տաճարում պատարագին ներկա են եղել նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինը, հայ կաթոլիկների Պատրիարք Ներսես Պետրոս 19-րդը, ինչպես նաեւ հայկական պատվիրություններ ամբողջ աշխարհից, այդ թվում՝ մեծաթիվ պատվիրակություն Արգենտինայից: «Բոլորը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշանով կրծքանշաններով եւ շարֆերով էին»,- գրել է պարբերականը:

Հոդվածում նաեւ հիշատակվում է, որ Ֆրանցիսկոսը Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս եղած ժամանակ Արգենտինայի հայ համայնքի մեծ բարեկամն է եղել եւ Հայոց ցեղասպանության մասին երեք անգամ հիշատակել է իր «Երկնքի եւ երկրի մասին» գրքում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ