News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային գրադարանային շաբաթվա միջոցառումների շրջանակում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն ապրիլի 13-17-ը Երևան քաղաքի մի շարք դպրոցներում և Հայաստանի բոլոր հինգ Ամերիկյան անկյուններում կազմակերպում է ընթերցանության ժամեր Կլարա Բարտոնի մասին: Անդրանիկ միջոցառումն անցկացվեց Երևանի Ամերիկյան անկյունում, որտեղ դեսպան Միլսն ընթերցեց Կլարա Բարտոնի մասին գիրքը:

Դպրոցներ այցելում են դեսպանության երկու աշխատակից՝ մեկը ամերիկացի դիվանագետ, իսկ մյուսը դեսպանության  տեղացի աշխատակից և դպրոցականների համար հայերենով ու անգլերենով ընթերցում են «Կլարա Բարտոն. նաև մեր հրեշտակը» գիրքը, որին հաջորդում է կարճ քննարկում Կլարա Բարտոնի կյանքի և գործունեության մասին: Վանաձորի, Գյումրու, Չարենցավանի և Կապանի  Ամերիկյան անկյուններում այս քննարկումները կվարեն Խաղաղության կորպուսի կամավորները:

Կլարա Բարտոնին (1821-1912)  հիշում են որպես Հայաստանի բարեկամ, որպես մարդ, ով կարեկից էր, մարդասեր ու պատրաստ էր օգնել բոլորին՝ անկախ նրանց ռասայական կամ ազգային պատկանելությունից: Կլարա Բարտոնն Ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակ բուժքույր էր, ապա նա հիմնեց Ամերիկյան Կարմիր Խաչը: Համիդյան կոտորածների շրջանում, մարդասիրական ճգնաժամին արձագանքելով, նա 74 տարեկանում ուղևորվեց է Կոստանդնուպոլիս և այնտեղ բացեց Ամերիկյան Կարմիր Խաչի առաջին միջազգային գրասենյակը:

Միացյալ Նահանգները եղել է Հայաստանի աներեր բարեկամը ու դժվարին պահերին նեցուկ է եղել հայ ժողովրդին: Կլարա Բարտոնն այդ համերաշխության վառ օրինակ է: Նրա կյանքը ցույց է տալիս, որ մեկ մարդն անգամ կարող է շատ բան փոխել հազարավոր մարդկանց համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Վահագն Խաչատուրյանը մեկնում է ԱՄՆ
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմից...
ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին
Քարփենթերը ողջունել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման...
Պապիկյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ՀՀ-ն և ԱՄՆ-ն երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու ոլորտում համագործակցության համաձայնագրի ժամկետը…
Հայ պատգամավորները ԱՄՆ-ում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինին
Մայիսի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները...
ՔՊ-ական պատգամավորները ԱՄՆ-ում են. նրանք հանդիպել են կոնգրեսականներ Ֆրենկ Փըլլոնի եւ Ջիմ Կոստայի հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի...
Ամենաշատ