Ապրիլի 14-ի առավոտյան Բուլղարիայի Իգանովո գյուղում գտնվող սպառազինությունների արտադրության գործարանում պայթյուն է որոտացել։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Բուլղարիայի հրշեջ ծառայության մամուլի քարտուղարությանը։
«Սոպոտ» ռազմական գործարանի սպառազինությունների պահեստում տեղական ժամանակով ժամը 07։30-ին պայթյուն է որոտացել։ Դեպքի վայրում շարունակվում են պայթյունները»,- ասված է հայտարարության մեջ։
Պայթյունի պահին գործարանը փակ է եղել։ Գյուղից տարհանվել է 60 մարդ։
Տուժածների մասին տեղեկություններ չկան։