News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Հռոմի Ֆրանցիսկոս I Պապի մատուցած պատարագից եւ Անկարայի դեմարշից հետո Իտալիայի իշխանությունները լռում են: Առայժմ արտահայտվել է միայն Իտալիայի կառավարության աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սանդրո Գոցին: Այս մասին գրում է իտալական Il fatto Quotidiano պարբերականը: Նրա հայտարարության իմաստը հետեւյալն է. որքան քիչ բարկացնես Թուրքիային, այնքան ավելի մեծ հաջողությամբ կարող ես աշխատել նրա հետ:

«Վստահ եմ՝ հարկ չկա, որ նման հարցերում կառավարությունը պաշտոնական դիրքորոշում արտահայտի: Ինձ համար, չնայած դա իմ անձնական դիրքորոշումն է, դա (Հայոց ցեղասպանությունը - խմբ.) եղել է: Սակայն կառավարությունը չպետք է օգտագործի «ցեղասպանություն» բառը: Անկարայի հետ մենք երկխոսություն ենք ծավալում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ ազգային փոքրամասնությունների հարցերի շուրջ: Կարծում ենք՝ երկխոսությունն ու բանակցությունները պետք է լուծեն այդ հարցերը, այլ ոչ թե բարիկադները»,- հայտարարել է Գոցին:

Ըստ նրա, երբ Թուրքիայի հետ Իտալիայի հարաբերություններն ավելի լավ էին, հաջողվեց լուծել քրդական փոքրամասնության, ինչպես նաեւ Ստամբուլում քրիստոնյա ազգային փոքրամասնությունների խնդիրները: Իհարկե, նա չի հստակեցրել, թե հատկապես ինչպես է հաջողվել դա անել, եթե քուրդ ապստամբների հետ մարտերը շարունակվում են, իսկ հայերի եւ հույների գույքային խնդիրները Ստամբուլում հեռու են լուծում ստանալուց:

«Հռոմի Պապի խոսքերը չափազանց բարկացրել են Անկարային: Այստեղ պատմությունն ընթերցելու կարեւոր եւ ծանոթ հարցն է առաջանում: Դրա բացարձակ մեկնաբանություն գոյություն չունի: Մեզ՝ քաղաքական գործիչներիս համար, ավելի լավ է դիտարկել այժմյան խնդիրները»,- հավելել է նա:

Այս հայտարարությունը քննադատել են ոչ միայն ընդդիմության, այլեւ իշխող կոալիցիայի անդամները: «Նման անվիճելի նյութի մասին պարզ արտահայտվելու համար համարձակություն է անհրաժեշտ: Իսկ կառավարությունը պետք է հեռու մնա Հռոմի Պապի դեմ թուրքական կառավարության մեղադրանքներից: Ամեն ինչից զատ՝ հենց դրանից է սկսվում ներկայում հետապնդվող քրիստոնյաների պաշտպանությունը»,- հայտարարել է Area Popolare քրիստոնեա-դեմոկրատական պատգամավորական խմբի անդամ Ալեսանդրո Պագանոն:

Չնայած Իտալիան որոշել է լռել, Եվրամիությունն ընդգծել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը շատ կարեւոր է, այդ պատճառով մեծ ուշադրություն է հատկացվում Թուրքիայի եվրաինտեգրման հարցում առաջընթացի մասին հաշվետվություններում: Ըստ Il Fatto Quotidiano-ի, այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի մամուլի քարտուղար Մայա Կորիյանչիչը: «Շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները հնարավորինս շուտ կարգավորվեն, իսկ դիվանագիտական հարաբերությունների մասին արձանագրությունները՝ իրականացվեն»,- հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ