News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Վաղը` հուլիսի 28-ին, ժամը 13-14-ը Թեղուտի պաշտպանության խումբը բողոքի ակցիա կանցկացնի ՎՏԲ բանկի դիմաց (հասցե` Նալբանդյան 46, մետրոյի «Հանրապետության Հրապարակ» կայարանի հարեւանությամբ):

Բանն այն է, որ ռուսական ՎՏԲ բանկը պատրաստվում է այս տարի ACP ընկերությանը տրամադրել խոստացված շուրջ 300 մլն. դոլարի վարկը՝ Թեղուտում պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նպատակով, այնինչ Թեղուտի պաշտպանության խումբը դեմ է Թեղուտի հանքավայրի շահագործմանը, քանի որ այն լուրջ վնաս է հասցնում էկոլոգիային:

«Հիշեցնենք, որ մինչեւ օրս վարկի մի փոքր մասն է միայն տրամադրվել, իսկ հիմնական գումարի տրամադրումն առ այսօր ձգձգվում է ֆինանսական ճգնաժամի եւ մեր խմբի գործադրած ջանքերի շնորհիվ: Չնայած Թեղուտի հանքարդյունաբերական ծրագրի օրինականությունը վիճարկվում է ՀՀ դատական ատյաններում եւ ՄԱԿ-ի Եվրոպական Տնտեսական Հանձնաժողովի Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեում` ՎՏԲ-ն պատրաստակամություն է հայտնել ACP-ին հատկացնել նաեւ վարկի մնացած մասը, եթե հանքարդյունաբերական նախագիծը համապատասխանեցվի բանկի մշակած բնապահպանական չափորոշիչներին»,- նշում են Թեղուտի պաշտպանության խմբի անդամներն ու պահանջում ՎՏԲ-ից.

- կասեցնել Թեղուտի հակաէկոլոգիական եւ անօրինական ծրագրի ֆինանսավորումը,

- հանրայնացնել իր բնապահպանական չափորոշիչները եւ դրանք մշակողների անունները,

- վերջ տալ հասարակության նկատմամբ արհամարհական վերաբերմունքին, հարգել եւ ի կատար ածել հաշվետվության եւ թափանցիկության սկզբունքները: Պահանջում ենք հստակ պատասխան էկոլոգիական եւ իրավապաշտպան կազմակերպությունների նամակներին։

Խումբը շարունակելու է իր անզիջում պայքարը: Մեր համբերության բաժակն արդեն լցվել է եւ հաջորդ քայլը քաղաքացիական անհնազանդությունն է»,- ասված է նրանց հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ