News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հունիսի 20-ին, ժամը 04.50-ին, Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնի տարբեր մասերի ծակած-կտրած վերքերով բուժօգնության են դիմել 37-ամյա Սիմոն Յ.-ն եւ 38-ամյա Կարապետ Ս.-ն:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 02.00-ին Դրոյի փողոցի թիվ 14 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, 4 անհայտ անձինք սուր ծակող գործիքով հարվածել են Սիմոն Յ.-ին եւ Կարապետ Ս.-ին:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջացառումների արդյունքում` հուլիսի 26-ին, ժամը 22-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 43-ամյա, նախկինում դատապարտված Կարեն Ա.-ն: Նա խոստովանել է, որ Սիմոն Յ.-ին եւ Կարապետ Ս.-ին դանակով հարվածել եւ վնասվածքները պատճառել է ինքը:

Կարեն Ա.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ