News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Թեեւ Հայաստանում USAID-ի ռազմավարական առաջնայնություններն  անփոփոխ են մնացել, սակայն այդ ուղղություններով իրականացվող ծրագրերը կկրճատվեն։ Այս մասին ապրիլի 14-ին ԱՄՆ դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երեւանում USAID գրասենյակի տնօրեն Քարեն Հիլարդը։

Նա եւս մեկ անգամ, վստահեցրեց., որ 2013թ-ից վեր USAID-ի ռազմավարությամբ սահմանված առաջնայնությունները Հայաստանի համար անփոփոխ են  մնում։  «Այդ ուղղվածություններն են. տնտեսական ոլորտում գյուղերի, հատկապես սահմանամերձ գյուղերի զարգացումը, զբոսաշրջության զարգացումը, Հայաստանի ջրային պաշարներին վերաբերող ծրագրերը, մասնավորապես, Արարատյան դաշտավայրին վերաբերող ծրագրերը, ինչպե նաեւ երկրի էներգետիկ անկախության ուղղված նախաձեռնությունները։ Եվ այս ոլորտում վերջին ուղղությունը մարդկային կապիտալի զարգացումն է, այսինքն՝ ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստանում աշխատուժի զարգացմանը։

Կառավարման  ոլորտում USAID-ը կշարունակի տարածքային կառավարման եւ տեղական  ինքնակառավարման բարեփոխումների ուղղությամբ ծրագրեր իրականացնել։ Մենք կմիանանք նաեւ մի շարք դիվանագիտական առաքելությունների, որոնց նպատակն է օգնել հակակոռուպցիոն  նախաձեռնություններին։ Կշարունակվեն սոցիալական քաղաքականության ծրագրերը։ Ծրագրերի կրճատման պարագայում մենք կփորձենք առավել արդյունավետ աշխատել»,- հավելեց Հայաստանում USAID-ի գրասենյակի ղեկավարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վահագն Խաչատուրյանը մեկնում է ԱՄՆ
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմից...
ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին
Քարփենթերը ողջունել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման...
Պապիկյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ՀՀ-ն և ԱՄՆ-ն երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու ոլորտում համագործակցության համաձայնագրի ժամկետը…
Հայ պատգամավորները ԱՄՆ-ում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինին
Մայիսի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները...
ՔՊ-ական պատգամավորները ԱՄՆ-ում են. նրանք հանդիպել են կոնգրեսականներ Ֆրենկ Փըլլոնի եւ Ջիմ Կոստայի հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի...
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Այցի ընթացքում նա նաև խորհրդակցություններ է անցկացրել տեղահանված անձանց սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցող հասարակական...
Ամենաշատ