News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Գառնիի արքունական բաղնիքի դիմաց բացօթյա սրճարան կառուցելու հարցը դեռեւս մնում է օդից կախված: Թեեւ մշակույթի նախարարությունը խոստացել էր դեռ անցած տարվա հուլիսին հայտնել իր որոշման մասին, առ այսօր պաշտոնական որեւէ հայտարարություն չկա:

NEWS.am-ի հետ զրույցում բացօթյա սրճարանի տեղադրման նախաձեռնող, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանը նշեց, որ «երբ որ կլինի, այդ ժամանակ կիմանաք»:

«Մայիսին սրճարանը չի տեղադրվի»,- ասաց Վլադիմիր Պողոսյանը:

Հարցին, թե արդյոք մշակույթի նախարարությունը հետ է կանգնել իր որոշումից. ՊՈԱԿ-ի ղեկավարը չցանկացավ պատասխանել:

Նշենք, որ սրճարանը պետք է տեղադրվեր դեռ անցած տարվա մայիսին: Սակայն հասարակության ճնշման տակ մշակույթի նախարարությունը հետաձգեց սրճարանի տեղադրումը: Նախատեսվում էր, որ 2014թ. հուլիսին նախարարությունը հստակ որոշում կկայացներ՝ հետ կանգնել նախաձեռնությունից, թե այնուամենայնիվ տեղադրել այն: Առ այսօր պաշտոնական որեւէ հայտարարություն չի արվել:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ