News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ՌԴ-ում ՀՀ դեսպանության և «Հայ-ռուսական համագործակցություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Մոսկվայի Երաժշտության միջազգային տան Սվետլանովսկի դահլիճում ապրիլի 13-ին կայացել է «Հիշում և պահանջում եմ» խորագրով  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշերեկոն:  Հուշերեկոյին մասնակցել են Ռուսաստանի պետական, քաղաքական, մշակութային և հասարակական բնագավառների անվանի ներկայացուցիչներ, ՌԴ Դաշնային Խորհրդի անդամներ և ՌԴ Պետական Դումայի պատգամավորներ, Ռուսաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների ղեկավարներ, Ռուսաստանի հայ համայնքի հայտնի գործիչներ և ռուսաստանյան ու միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Ի հիշատակ 1915թ.-ի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի` հուշերեկոն մեկնարկել է մեկ րոպե լռությամբ և շարունակվե« ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի աղոթքով: 

Հուշերեկոյի բացման ելույթով հանդես եկավ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ով իր խոսքում մատնանշել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը կհանդիսանա Մեծ  Եղեռնի միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացում նոր և առավել նպատակային սկիզբ, այդ թվում նաև` Թուրքիայում: ՌԴ Պետական Դումայի նախագահի տեղակալ Նիկոլայ Լևիչևը, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, իր հերթին նշեց, որ նման ոճրագործությունները չունեն ժամանակավրեպության խնդիր, և դրանք անջնջելի են մարդկության պատմության էջերից:  «Ցեղասպանությունը ոչ միայն ժողովրդի, նրա ավանդույթների և հավատքի հանդեպ հանցագործություն է:  Այն հանդիսանում է ոճրագործություն ապագայի հանդեպ և, առհասարակ, ուղղված է քաղաքակրթության զարգացման դեմ: Այսօր մենք իրավունք չունենք մոռանալու այս ոճրագործությունը, քանզի ցեղասպանության փաստերի քողարկումը դռներ է բացում այլ բռնությունների իրագործման համար», - ընդգծե« է Նիկոլայ Լևիչևը:

ՌԴ Պետական Դումայի նախագահի տեղակալը համոզմունք է հայտնել նաև, որ ժամանակակից աշխարհում անհրաժեշտ է մշակել վարակի նման տարածվող բռնության աղբյուրների դեմ անձեռնմխելիության մեխանիզմ` ներգրավվելով  եվրասիական տարածքի բոլոր գործուն կառույցներին ինչպես պետական, այնպես էլ քաղաքացիական հասարակության մակարդակներում:

Հուշերեկոն շարունակվել է Մոսկվայի Սերգեյ Փարաջանովի անվան թատրոնի կողմից բեմադրված «Արմենիադա» երաժշտական դրամատիկ բեմադրությամբ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ամենաշատ