Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհեր հիշատակին նվիրված արարողությունների ժամանակ ԵՀԱԿ-ն ներկա կլինի երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինի մակարդակով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ԵՀԱԿ մամուլի ծառայությունից։
Այսպիսով՝ ԵԱՀԿ բարձրաստիճան ներկայացուցիչներն ու քարտուղարությունը միջոցառումներին ներկա չեն լինի։
Հիշեցնենք, որ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար սպասվում է, որ Երեւան կժամանեն Ֆրանսիայի, Ռուսաստանի նախագահները, մի շարք այլ երկրների եւ կազմակերպությունների պատվիրակությունները։