News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հոնկոնգի Deep Knowledge Ventures վենչուրային հիմնադրամի ավագ գործընկեր Դմիտրի Կամինսկին խոստացել է 1 մլն դոլար վճարել նրան, ով կգերազանցի երկարակեցության ռեկորդը եւ 123 տարուց ավելի կապրի:

Ըստ Gazeta-ի, երկարակեցության ռեկորդը պատկանում է ֆրանսուհի Ժաննա Կալմանին, ով 122 տարի եւ 6 ամիս է ապրել: Կամինսկին վստահ է, որ այդ ռեկորդը նույնպես հնարավոր է գերազանցել:

«Մեր հասարակությունը չի մտածի երկարակեցության մասին, քանի դեռ ինչ-որ մեկը նոր ռեկորդ չի սահմանել: Եթե երկարակեցությունը մրցակցության հարց դառնա, այն ավելի մեծ պահանջարկ կունենա»,- վստահ է Դմիտրի Կամինսկին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ