News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում Արաբա-ամերիկյան ինստիտուտի հիմնադիր եւ նախագահ, «Արաբական ձայներ» գրքի հեղինակ Ջեյմս Զոգբիի՝ «The Huffington Post»-ում հրապարակված հոդվածը:

Երկու շաբաթ անց հիշատակելու ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Հայկական հիշատակի օրը՝ ապրիլի 24-ը, հիշեցում է այն սարսափելի իրադարձությունների մասին, որոնք հանգեցրին ավելի քան մեկ միլիոն հայերի նահատակման, ինչպես նաեւ թուրքական ազգայնականների կողմից էթնիկ զտումների եւ հայրենիքից բազմաթիվ մարդկանց բռնի տեղահանության: Այդ իրադարձությունները կանխորոշեցին Հայաստանի պատմությունը: Եվ բաց վերք թողեցին, որը պետք է ճանաչվի, որպեսզի այն փակվի երկու ժողովուրդների համար էլ: Հայերի վերքի սպիացման գործընթացը սկսելու համար հարկավոր է, որպեսզի հարյուրամյա վաղեմության իրողությունն իր անունով կոչվի՝ ցեղասպանություն:

Վեց տարի առաջ հայկական ծագմամբ ամերիկացիները հիասթափվեցին Հիշատակի օրվա առիթով Սպիտակ տան հայտարարությունից, քանի որ նախագահը 1915 թվականի սարսափները ցեղասպանություն չկոչեց: Նրանք մեծ հույսեր ունեին, որ նախագահ Օբաման կանի այդ, քանի որ 2008 թվականի նախագահական ընտրարշավի ընթացքում նա ուժեղ էր ոչ միայն խոսքով՝ ասելով, որ 1915-ի իրադարձությունները, ըստ էության, ցեղասպանություն էին, այլեւ քննադատությամբ նրանց հասցեին, ովքեր չէին ցանկանում օգտագործել այդ բառը:

Հայերը ոգեշնչվեցին 2009 թվականի ապրիլին, երբ նախագահը թուրքական խորհրդարանին ուղղված իր ուղերձում թուրքերին կոչ արեց վերանայել իրենց պատմության այդ բիծը: Հանուն արդարության նշեմ, որ 2009 թվականին Հիշատակի օրը նախագահի հայտարարությունն ավելի ուժեղ էր, քան նրա նախորդներինը, իսկ «ցեղասպանություն» եզրույթը չկիրառելու հարցում նրա տատանումը, ամենայն հավանականությամբ, կապված էր այն հանգամանքի հետ, որ ապրիլի 24-ից երկու օր առաջ Հայաստանի եւ Թուրքիայի կառավարությունները համաձայնության եկան հարաբերությունների կարգավորման «ճանապարհային քարտեզի» շուրջ, եւ նա մտահոգված էր այդ գործընթացը չխաթարելու հարցով՝ Թուրքիայի թշնամական արձագանքին չարժանանալու համար: Ի վերջո, ե՛ւ հայերը, ե՛ւ թուրքերը դժգոհ մնացին:

Վեց տարի անց հայերը նախկինի պես սպասում են իրենց ազգային ողբերգության ճանաչմանը, որպեսզի վերականգնման գործընթացը սկսվի: Իսկ թուրքական կառավարությունն անզիջում է եւ չի ցանկանում առնչվել սեփական պատմությանը: Սպիտակ տունն աննախանձելի վիճակում է:

Պետք է խոստովանեմ, որ, չնայած հասկանում եմ քաղաքական գործիչների եւ դիվանագետների պահանջները, նույնքան լավ գիտեմ պատմության պահանջները, որը դեռեւս ճանաչում է պահանջում: Հաշտեցման համար ճանաչում եւ արդարություն է հարկավոր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Ամենաշատ