News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալներով՝ այս տարվա փետրվար ամսին ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները կրճատվել են 37.7 մլն դոլարով կամ 35.6 տոկոսով։ Անկասկած, այս փաստը լուրջ հետեւանքներ ունեցավ մեր երկրի տնտեսության համար։  Դրա դրսեւորումներից մեկը գործող գնով մանրածախ ապրանքաշրջանառության ծավալների նվազումն էր։

Ընդհանուր անկումը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանից եկող տրանսֆերտների կրճատմամբ, որոնք պակասել են 35,8 մլն կամ 42.9 տոկոսով։  Դա սպասելի էր՝ հաշվի առնելով անցյալ տարվա միտումները, որոնք շարունակվեցին նաեւ այս տարվա հունվարին։ Ռուսաստանում խորանում է արեւմտյան երկրների կիրառած պատժամիջոցների հետեւանքով եւ նավթի գների անկմամբ պայմանավորված ճգնաժամը։

ԱՄՆ դոլարով փոխանցումների վրա բացասական ազդեցություն ունեցավ համաշխարհային այս արժույթի հանդեպ ռուսական ռուբլու դիրքերի թուլացումը։ Սակայն եւ ռուսական ռուբլով փոխանցումներ ստացող մարդկանց համար հեշտ չէր. ռուբլու փոխարժեքը Հայաստանում մեկ տարվա ընթացքում զգալիորեն նվազեց (փետրվարին 1.6անգամ)։

Մեր պաշտոնյաները հաճախ օգտագործում են դիվերսիֆիկացիա բառը արտահանվող ապրանքների նոմենկլատուրան ընդլայնելու իրենց խոստումներում։ Աշխատանքային արտագաղթը նույն արտահանումն է եւ նույնպես աշխարհագրորեն դիվերսիֆիկացված չէ։ Անգամ նման կտրուկ անկման պարագայում ռուսական տրանսֆերտները փետրվարին կազմել են 79 տոկոս։

Այս առումով բերենք բավական ծանր վիճակի մեջ հայտնված Ուկրաինայի օրինակը։ Անցյալ տարի Ռուսաստանից ստացված տրանսֆերտների քանակը կրճատվել է ավելի քան մեկ քառորդով, ԵՄ անդամ երկրներից՝ ավելի քան 16 տոկոսով, ԱՄՆ-ից՝ 16 տոկոսով։ Դրա հետ մեկտեղ աշխարհագրական դիվերսիֆիկացիան ավելի լավ է, քան Հայաստանի դեպքում։

Ուկրաինան ԵՄ-ից ստացել է իր տրանսֆերտների 35 տոկոսը։ Անցյալ տարի ուկրաինացի գասթարբայթերները Ռուսաստանից հայրենիք են ուղարկել 2.015 մլդ դոլար, ԵՄ անդամ երկրներից՝ 2.036 մլրդ դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ