News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

7-ամյա ինդոնեզացի Դիհան Ավալիդանը սկսել է սովորականից ավելի քիչ ծխել՝ օրական 16 հատ: Ըստ The Daily Mirror-ի, տղան վնասակար սովորույթը ձեռք է բերել 3 տարեկանում: Ծնողների խոսքով, այդ ժամանակ փոքրիկը կարող էր օրական 3 տուփ ծխել (60 ծխախոտ):

Հաճախ տղան ծխում է ընկերների հետ: Դիհան ընտանիքի խոսքով, իրենք փորձում են պայքարել որդու կործանարար սովորույթի դեմ, սակայն չեն կարողանում նրան ստիպել ամբողջությամբ հրաժարվել դրանից:

Lenta-ի փոխանցմամբ, դպրոցականի մայրը՝ 32-ամյա Տատին նշել է, որ տղան ծխախոտը գնում է գրպանի գումարով կամ գողանում է իր դրամապանակից: «Երբ Դիհանը չի ծխում, լաց է լինում: Հիմա նա հիմնականում գաղտնի է ծխում՝ թաքնվելով բրնձի դաշտերում»,- պատմել է մայրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ