Ամերիկյան Յութա նահանգում 17 մեքենաների մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել, որի հետեւանքով մահացել է մեկ, վիրավորվել 25 մարդ, հաղորդում է տեղի KSL հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել Տուելի շրջանի I-80 մայրուղու վրա: Տեղի ճանապարհային ոստիկանների տվյալներով, վթարի են ենթարկվել միանգամից 6 բեռնատար եւ 11 մարդատար մեքենաներ:
Ներկայումս մայրուղին փակ է: Ենթադրաբար բեռնատարներից մեկի վարորդը վատ տեսանելիության պատճառով որոշել է նվազեցնել արագությունը, իսկ հետեւից եկող մեքենաները չեն հասցրել արգելակել:
Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, բժիշկներն ու ոստիկանները: Հետաքննություն է ընթանում: