News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մոսկվայի քաղաքային դատարանը անփոփոխ է թողել ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով անցնող Համզաթ Բահաեւի կալանքի որոշումը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Դատարանը մերժել է Բահաեւի փաստաբանի բողոքը, ով միջնորդել էր ազատ արձակել իր պաշտպանյալին՝ առողջական վիճակի պատճառով:

«Ես առնչություն չունեմ այդ հանցագործությանը: Ինձ մեղադրում են մի բանում, որի հետ ես կապ չունեմ»,-հայտարարել է Բահաեւը դատարանում: Նա դատական նիստին մասնակցել է կալանավայրից՝ տեսակապի միջոցով:

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Բահաեւն ալիբի ունի: Նա մեղադրվում է նրանում, որ սպանությունը կատարողներին տրամադրել է իր բնակտարածքը, որպես թաքնվելու վայր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ