News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 15-ին հանդիպում է ունեցել Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, հայ-ռուսական հարաբերություններին, ինչպես նաեւ մի շարք այլ հարցերի:

ԱԺ փոխնախագահը մասնավորապես նշել է. «Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքը մի քանի հարյուրամյակի պատմություն ունի: Այն մեծ դերակատարում է ունեցել եւ այսօր էլ ունի հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում:

Այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին շատ կարեւոր է հայրենիք-սփյուռք միասնականության գիտակցումը. միայն դրա արդյունքում մեզ կհաջողվի հասնել մեր համազգային խնդիրների լուծմանը: Թուրքիայի իշխանությունները, արհամարհելով առաջադեմ մարդկության կոչերը՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, ոչ միայն չեն ճանաչում եւ դատապարտում այն, այլեւ պետականորեն իրականացնում են ժխտողական քաղաքականություն: Հաշվի առնելով այս ամենը՝ մենք պետք է միասնաբար պայքարենք ոչ միայն Ցեղասպանությունը դատապարտելու, այլեւ թուրքական ժխտողականությունը քրեականացնելու ուղղությամբ:

Կարծում եմ, որ մեր միասնական պայքարի, ինչու չէ նաեւ Թուրքիայի նման քաղաքականության հետեւանքով տարեցտարի ավելանալու է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող երկրների թիվը»:

Նույն օրը հայ խորհրդարանականներն այցելել են նաեւ Սանկտ Պետերբուրգի Սբ. Կատարինե հայկական եկեղեցի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ