News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հանդիպում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ։

Հանդիպմանը ներկա են եղել ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը եւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանը,ինչպես նաեւ ԱՄՆ դեսպանատան քաղաքական,հասարակական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հարությունյանը եւ քաղաքական հարցերով մասնագետ Լիլիթ Օհանյանը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներ։ ԲՀԿ նախագահը դեսպան Միլսին է ներկայացրել կուսակցության դիրքորոշումը երկրի առջեւ ծառացած մի շարք լրջագույն խնդիրների վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ