News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Պատմությունը մեզ սովորեցրել է, որ լռելը բավարար չէ. մենք պետք է ավելին անենք։ Այս մասին ամերիկյան The Asbury Park պարբերականում հրապարակված հոդվածում գրում է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգից ընտրված Հանրապետական կոնգրեսական Քրիս Սմիթը՝ անդրադառնալով Թուրքիայի եւ միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությանը։

«Ցեղասպանությունը ամենասարսափելի հանցագործությունն է, որը կարող է գործել մարդը, կամ որին կարող է ենթարկվել մարդը։ Այն երբեք չի կարելի մոռանալ։ Մոռանալով այն, նույնն է, թե բթացնել մեր խիղճը։ Առանց այն ճանաչելու հաշտեցման ցանկացած փորձ դատապարտված է»,- գրել է կոնգրեսականը։

Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու քաղաքական լայնածավալ արշավը այսօր նույնքան ցնցող է, որքան 1915թ. վայրագությունների մասին պատմությունները, եւ թուրքերի ժխտողական քաղաքականությունն է, որ հայերին թույլ չի տալիս բուժել անցյալի վերքերը։

Ընդգծելով, որ հենց հայերի ցեղասպանության շուրջ լռությունն է, որ հնարավոր է դարձրել հետագա բոլոր ցեղասպանությունները աշխարհում, կոնգրեսականը ԱՄՆ Կոնգրեսին եւ նախագահին կոչ է արել ասել ճշմարտությունը՝ իրենց համար ապահով ապագա երաշխավորելու համար։

Հոդվածում Քրիս Սմիթը նաեւ նշել է, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին՝ ապրիլի 23-ին, Կոնգրեսում Ցեղասպանության մասին լսումները նախագահելու է ինքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ