News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

NEWS.am զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում Ֆրանսիայում գործող Ռասիզմի, հակասեմականության եւ ժխտողականության դեմ պայքարի «Memorial 98» ասոցիացիայի հիմնադիր ԱԼբերտ Հերշկովիչի՝ «Le Huffington Post»-ում հրապարակված հոդվածը:

Հռոմի Պապի հայտարարությունից հետո թուրքական կառավարության բուռն արձագանքը ցույց է տալիս, որ այդ իշխանությունները հետեւում են պետական ժխտողականության ուղեգծին: Այն թուրքական քաղաքականությունում գերիշխում է 100 տարի առաջ՝ 1915 թվականի ապրիլին Հայոց ցեղասպանության մեկնարկի պահից: Այդ ցեղասպանությանը նախորդել են հայերի բազմաթիվ զանգվածային կոտորածները, այդ թվում՝ 19-րդ դարում, ժխտողականության նույն տեսությամբ, որը դատապարտում էր Ժան Ժորեսը:

100-րդ տարելիցի մոտենալուց զուգահեռ, Էրդողանը՝ ավտորիտար ռեժիմի նախագահը, որը մշտապես նվազեցնում է քաղաքացիների ազատությունները, աջակցում եւ ուժեղացնում է Ցեղասպանության ճանաչման դեմ դիմակայությունը: Ավելին, նա սադրանքի է դիմում՝ ապրիլի 23-ին եւ 24-ին կազմակերպելով Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումները: Նա նույնիսկ վիրավորեց Հայաստանի նախագահին՝ նրան հրավիրելով մասնակցել այդ միջոցառումներին, որոնք կազմակերպվել են՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողություններից ուշադրությունը շեղելու նպատակով:

Էրդողանը հենվում է «աշխարհաքաղաքական» հաշվարկների վրա, որոնք շատ կառավարությունների մղում են պահպանել թուրքական ռեժիմը՝ այն օգտակար համարելով Մերձավոր Արեւելքում ընթացիկ բախումներում:

«Memorial 98»-ը հանդես է գալիս միջազգային մեծ արարողության օգտին, որը կայանալու է ապրիլի 24-ին, Ստամբուլում, որտեղ սկսվել է Ցեղասպանությունը: Արարողությանը մասնակցելու են մարդու իրավունքների պաշտպանության թուրքական շարժման անդամները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ