News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վերջին շրջանում Հայաստանում ԱՄՆ դոլարի որոշակի «թուլացում» է նկատվում: Ընդհանուր առմամբ, դոլարի փոխարժեքի դինամիկայի միտումը նվազման միտում ունի: Հետաքրքիր է, որ ներկայում գրեթե նույնպիսի, բայց ավելի հստակ կերպով, միտում է նկատվում նաեւ Ռուսաստանում:

Չնայած Ռուսաստանի արտաքին առեւտրում առաջին եռամսյակում ավելցուկը տարեկան կտրվածքով նվազել է 20%-ով, սակայն կազմել է զգալի 40.3 մլրդ դոլար: Բայց դա ձեռքբերում համարելը չափազանցություն կլիներ: Բանն այն է, որ կտրուկ նվազել է ինչպես արտահանումը (29.6%-ով), այնպես էլ ներկրումը (36.5%-ով): Այնպես որ՝ նվազել է արտարժույթի ինչպես ներհոսքը, այնպես էլ արտահոսքը:

«Մինուսներին» ավելացել է նաեւ կապիտալի զանգվածային արտահոսքը եւ արտաքին ներդրումների կրճատումը, ինչպես նաեւ արտարժույթի սպեկուլյացիան: «Պլյուսներից» կարելի է առանձնացնել աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումների դինամիկայի անկումը: Սակայն բացարձակ մեծամասնությամբ «մինուսները» գերազանցել են «պլյուսներին»:

Իսկ մեզ մոտ արտաքին առեւտրում հսկայական բացասական սալդոն այլ ճանապարհներով արտարժույթի հզոր հոսք է պահանջում: Մասնավորապես, արտարժույթի կարեւորագույն աղբյուր են մնում մասնավոր դրամական փոխանցումները, որոնք նկատելիորեն նվազել են:

Անցել են նաեւ բազմամիլիոնանոց արտաքին ներդրումների, ինչպես նաեւ միջազգային ֆինանսական կառույցների խոշոր վարկերի տարիները: Այս գործոնները հարցականի տակ են դնում դոլարի հանդեպ դրամի երկարաժամկետ ամրապնդումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ