News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Պղնձի գինը բարձրանում է այդ մետաղի հանքահանման ծավալների կրճատման լուրերի ֆոնին։ Այս մասին վկայում են բորսայի տվյալները։

Պղնձի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի Comex բորսայում թանկացել են 0.94 տոկոսով՝ մեկ ֆունտի դիմաց հասնելով 2.73 դոլարի։ 

Ապրիլի 15-ի սակարկությունների արդյունքում պղնձի հուլիսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի մետաղների բորսայում աճել է 0.17 տոկոսով՝ տոննայի դիմաց կազմելով 5955 դոլար։ Ալյումինի արժեքը աճել է 1.29 տոկոսով՝ 1812 դոլար մեկ տոննայի դիմաց։ Ցինկը թանկացել է 0.41 տոկոսով՝ 2203 դոլար տոննայի դիմաց։

Լեռնահանքարդյունաբերության ոլորտում պղինձը այսօրվա դրությամբ ամենապահանջված մետաղն է։ Աշխարհում պղնձի խոշորագույն սպառողը՝ Չինաստանը, պակասորդ ունի։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ  չինական հանքերը հնանում են, իսկ նոր հանքավայրերը գտնվում են այնպիսի հեռավոր վայրերում, ինչպիսին է Մոնղոլիան։ 

Պղնձի գնի աճը պայմանավորված է նաեւ Չինաստանի Պետական վիճակագրական գրասենյակի տվյալներով։  Երկրի ՀՆԱ աճը տարվա կտրվածքով առաջին եռամսյակում կազմել է 7 տոկոս՝ ի տարբերություն նախորդ տարի գրանցած 7.3 տոկոս աճի, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ